Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Երուսաղեմի Հայոց Պատրիարքը բողոք է հայտնել Իսրայելի ԱԳՆ

Երուսաղեմի Հայոց Պատրիարքը բողոք է հայտնել Իսրայելի ԱԳՆ
09.04.2018 | 15:39

Երուսաղեմում ապրիլի 7-ին ոստիկանների ու հայ համայնքի ներկայացուցիչների ու հոգևորականների միջև միջադեպից հետո Երուսաղեմի Հայոց Պատրիարքն իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչներին` Facebook-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը: Միջադեպը եղել է Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարում Տիրոջ Հարությունը խորհրդանշող արարողությունից հետո:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ